Շաքարը կարող է ավելացնել կամ պակասեցնել օգտագործողի քաշը

21:03 • 16.01.13

Նոր Զելանդիայի Օտագայի համալսարանի գիտնականների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հետազոտության համաձայն սննդակարգից շաքարի կրճատումը կարող է նպաստել քաշի նվազմանը, հայտնում է Courier Mail-ը:

 

Ըստ այդմ՝ խոսքը քաշի ոչ մեծ կորստի մասին է. նվազեցման դեպքում՝ 0,8 կգ-ի: Իսկ հակառակ՝ ավելացման դեպքում՝ շաքար օգտագործողները գիրանում են 0,75 կգ-ով:

 

Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ ի մի բերելով 10 000 համապատասխան հետազոտությունների արդյունքներ:


Երեխաների դեպքում, հուշում է այս աղբյուրը, նշված պնդումը բացարձակ չէ:
 

Շաքարը կարող է ավելացնել կամ պակասեցնել օգտագործողի քաշը