Նոյեմբերյանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ–ն Նոյեմբերյանի ԲԿ–ին նորածնային խնամքի սարքեր են տրամադրել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ-ն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին տրամադրել է վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկ, պուլսօքսիմետր, թթվածնային շարժական բալոն, առաջին բուժօգնության պայուսակ, տաքացվող ներքնակ, վակումային կլանիչ և նեոնատալ խնամքի այլ սարքավորումներ, որոնց մասնագետներին թույլ են տալիս ցուցաբերել համակարգված ամբողջական օգնություն, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Տարեվերջին ծնված Նարեկն ու Նարեն տարբեր ընտանիքների զավակներ են և բնակվում են տարբեր վայրերում` Ալավերդիում և Նոյեմբերյանում: Շնչառական խանգարման համախտանիշի պատճառով, սակայն, կյանքի առաջին երկու շաբաթը բժիշկների վերահսկողության տակ են գտնվել միևնույն բուժկենտրոնում: Կյանքին սպառնացող խնդիրներն արդեն հաղթահարված են, և փոքրիկները դուրս են գրվել բժշկական կենտրոնից:
«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարևոր է բարձրակարգ մասնագետի առկայությունը: Հմտություններն ու գիտելիքն արդյունավետ դրսևորելու` բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն կապված է նրան տրված հնարավորությունից: Բարձրակարգ բուժսարքավորումը երաշխավորում է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նախորդ տարի արձանագրվել է 300 ծնունդ: Վաղաժամ ծննդաբերության և բարդ հղիություն հետևանքով տարբեր խնդիրներով լույս աշխարհ եկածներն ուղեգրվել են մայրաքաղաք՝ անհրաժեշտ բուժօգնություն ապահովող սարքավորումների բացակայության պատճառով:










