Չինաստանում կրթական ոլորտը վերելք է ապրում

22:22 • 17.01.13

Վերջին 10 տարում Չինաստանում ավելացել է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվը, իսկ ուսումնական հաստատությունների թիվը կրկնապատկվել է: Կրթության վրա պետությունը տարեկան 250 միլիարդ դոլար է ծախսում: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The New York Times-ին:


Չինաստանի իշխանությունները ծրագրում են բարձրագույն կրթություն ստացած մարդկանց թիվը 2020 թվականին հասցնել 195 միլիոնի: Կրթության անհրաժեշտությունը կապված է բնակչության՝ գյուղից դեպի քաղաք տեղափոխության հետ:


Մասնագետները նշում են, որ մեծ թվով կրթված մարդկանց առկայության դեպքում իշխանությունները ստիպված կլինեն փոխել կառավարման ձևը:


Ըստ աղբյուրի՝ 2020 թվականին միջազգային շուկայում բարձրագույն կրթություն ստացողներից յուրաքանչյուր հինգերորդը կլինի Չինաստանից: 
 

Չինաստանում կրթական ոլորտը վերելք է ապրում