Նյույորքցի դիզայները տեսախցիկներից «պաշտպանող» շպար և հագուստ է ստեղծել

17:28 • 17.01.13

Նյույորքցի դիզայներ Ադամ Հարվին անհանգստացած է անձի  գաղտնիության ապահովման խնդիրներով, հայտնում է newsru.com-ը։ 


31-ամյա փորձագետն առաջարկում է մարդկանց զինվել ոչ թանկարժեք միջոցներով, որոնք թույլ կտան, չկորցնելով մարդկային կերպարը, հմտորեն թաքնվել տեսախցիկներից։ Նման միջոցներ են գլխարկները, արևային ակնոցները, շպարը, ականջօղերը և այլն։

 

Հարվիի արտադրանքը կներկայացվի հունվարի 17-ին, Լոնդոնում։ Մասնավորապես, կներկայացվեն շպարվելու մի քանի տեսակներ, որոնց օգտագործման դեպքում տեսախցիկները և համակարգիչներն ընդհանրապես այն կրողին մարդ չեն համարի։

 

Առաջարկված օրինակների թեստավորումն իրականացվել է հայտնի OpenCV համակարգչային համակարգի միջոցով։


Հարվին պատրաստվում է ներկայացնել նաև «պաշտպանիչ» հագուստի հավաքածու, որը ստացել է «Stealth Wear» («անտեսանելի հագուստ») անվանումը։
 

Նյույորքցի դիզայները տեսախցիկներից «պաշտպանող» շպար և հագուստ է ստեղծել