Apple-ն ամռանը հետազոտական կենտրոն կբացի Շանհայում. ԶԼՄ-ներ

17:00 • 18.01.13

Apple ընկերությունն ընթացիկ տարվա ամռանը Շանհայում կբացի հետազոտությունների և մշակումների կենտրոն, որը կզբաղեցնի 6-հարկանի երեք շենք՝ ավելի քան 9 հազ. քմ ընդհանուր տարածքով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Cnet China կայքին։ 

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Չինաստանում R&D կենտրոն բացելու Apple-ի ծրագրերի մասին, սակայն այն ժամանակ նշվում էր Պեկինը։


Ենթադրաբար, iPhone-ի արտադրողը համալիրի վարձակալության համար կվճարի տարեկան մոտ 8 մլն դոլար։

 

Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը բազմիցս նշել է չինական շուկայի կարևորության մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ ժամանակի ընթացքում Չինաստանը կարող է դառնալ Apple-ի արտադրանքի սպառման խոշորագույն շուկան։
 

Apple-ն ամռանը հետազոտական կենտրոն կբացի Շանհայում. ԶԼՄ-ներ