Չինաստանը 2013թ. համաշխարհային շուկա կմատակարարի 240 մլն սմարթֆոն

11:45 • 18.01.13

Չինաստանը կպահպանի աշխարհում սմարթֆոնների արտադրության առաջատար դիրքերը և միջազգային շուկա կմատակարարի 240 մլն սարք, ինչը կկազմի համաշխարհային մատակարարումների մեկ երրորդը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով China Daily-ին։

 

Վերլուծաբանները նշում են, որ զարգացած երկրներում սմարթֆոնների վաճառքները կավելանան։ Սակայն այս արտադրանքի հիմնական սպառողները մնում են զարգացող երկրները, ինչն էլ կնպաստի այս տարի շուկայի 70-80 տոկոս աճին։

 

Չինաստանի ներքին շուկայում ազգային բրենդերն ակտիվորեն կմրցակցեն միջազգայինների հետ, հատկապես փոքր քաղաքներում։ Այնպիսի չինացի արտադրողներ, ինչպիսին են Lenovo Group-ը, Huawei Technologies Co. Ltd.-ն և ZTE Corp-ը, արդեն թողարկել են մի շարք բյուջետային սմարթֆոններ։ Նման բջջային հեռախոսների արժեքը կազմում է մոտ հազար յուան (160 դոլար)։


 

Չինաստանը 2013թ. համաշխարհային շուկա կմատակարարի 240 մլն սմարթֆոն