ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական ինտերնետի հնարավորություն

16:02 • 18.01.13

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական փոքր մոդեմը, որը թույլ է տալիս ստեղծել ինտերնետի մուտքի շարժական կետ`ընկերների, ընտանիքի անդամների և շարժուն աշխատանքային խմբերի համար, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

 

Գրպանում տեղավորվող և ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ այս սարքն ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

 

• ինտերնետ հասանելիության ապահովում և ներքին ցանցի ստեղծում մինչև 10 սարքի համար (նոութբուք, սեղանի համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
• պաշտպանված ներքին անլար ցանցի ստեղծում,
• անմիջապես համակարգչից SMS-ների ուղարկում և ստացում:


«ՄՏՍ Hay-Fi» մոդեմը գործարկելու համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:

 

«ՄՏՍ Hay-Fi»-ի միջոցով կարելի է մուտք գործել ինտերնետ ու ստեղծել ներքին ցանց ցանկացած տեղում և ցանկացած պահի:
«ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորև բերված «ՄՏՍ կոնեկտ» չորս սակագնային պլաններից յուրաքանչյուրի հետ: Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով։ Բոլոր գները ներառում են ԱԱՀ:


Սակագնային պլան ՄՏՍ Hay-Fi
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» անվճար
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +» անվճար
«ՄՏՍ կոնեկտ 256» 5000 դրամ
«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» 3000 դրամ

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական ինտերնետի հնարավորություն