Instagram-ն առաջին անգամ տվյալներ է ներկայացրել ամսվա լսարանի և 1 վայրկյանում գրանցվող «լայքերի» թվի մասին
Համացանցում լուսանկարներ տարածելու համար նախատեսված Instagram ծառայությունը բացահայտել է ամսվա լսարանի թիվը՝ հերքելով տեղեկություններն այն մասին, թե օգտատերերը նվազել են, տեղեկացնում է Газета-ն՝ TechCrunch-ին հղումով։
Լուսանկարների ծառայության լսարանը մեկ ամսվա ընթացքում կազմում է 90 մլն մարդ։ Instagram-ը նաև նշում է, որ ամեն օր ծառայության միջոցով հրապարակվում է 40 մլն լուսանկար, օգտատերերը թողնում են վայրկյանում 8.500 «լայք» և 1.000 «քոմենթ»։
Ինչպես նշում է TechCrunch-ը, ծառայության ներքին վիճակագրությունը խոսում է լսարանի աճի և ծառայությունից ակտիվ օգտվելու մասին։ Ավելի վաղ AllThingsD հաղորդել էր Instagram օգտագործողների թվի նվազման մասին։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ Instagram-ը կորցրել է իր ամենօրյա օգտատերերի գրեթե 50%-ին առնվազն մեկ ամսվա ընթացքում, այն բանից հետո, երբ հրապարակվել են լուսանկարների ծառայության օգտագործման նոր կանոնները:










