Գիտնականները պարզել են, թե որ գենն է պայմանավորում առաջնորդի հատկությունները
Միջազգային գիտախումբը ԴՆԹ-ի հատուկ հաջորդականություն է բացահայտել, որն ուղղակիորեն կապվում է առաջնորդության հատկությունների հետ, հաղորդում է meddaily.ru-ն` հղում կատարելով CBC News-ին:
Գիտնականները պնդում են, որ առաջնորդության հատկանիշների տարատեսակների մեկ քառորդը ժառանգական բնույթ են կրում:
Դրանք պայմանավորված են rs4950 գենոմով: Դա գիտնականները պարզել են՝ ուսումնասիրելով մոտ 4000 ամերիկացիների գենետիկ նմուշների, նրանց աշխատանքի և հարաբերությունների տվյալները:
Ուղղակի կապ է գրանցվել rs4950-ի և առաջնորդի պահվածք ցուցադրելու միտման միջև:
Այդ պահվածքը գնահատելու համար փորձագետները հետևել են մարդկանց պահվածքն իրենց աշխատավայրերում:
Գիտնականները կարծում են, որ մարդն առաջնորդ է դառնում, երբ գենետիկան բարեհաջող միահյուսվում է արտաքին միջավայրի ազդեցության հետ:










