ՆԱՍԱ-ն «Մոնա Լիզայի» պատկերը կոդավորել և Լուսին է ուղարկել
Ամերիկյան տիեզերական գործակալության ինժեներները LRO լուսնային զոնդի հետ լազերային ալիքի կապ են փորձարկել՝ ուղարկելով «Ջոկոնդայի» թվային պատկերը, հայտնում է Lenta-ն:
Տիեզերական արբանյակների հետ կապի համար ավանդաբար ռադիոազդանշաններ են օգտագործվում: Իսկ LRO-ն Լուսնի միակն արբանյակն է, որին հետևում են լազերի միջոցով, սակայն միայն հետևելու, ոչ թե կապի համար:
Սակայն այժմ ինժեներները ցույց են տվել, որ լազերային ալիքը կարելի է օգտագործել նաև տեղեկություն, այդ թվում՝ պատկերներ փոխանցելու համար:
«Ջոկոնդայի» դեպքում դա արվել է դիմանկարի մոնոաքրոմ տարբերակի 30 հազար պիքսելի վառությունը կոդավորելով:
Պատկերի լազերային փոխանցման արագությունը մեծ չի եղել՝ 300 բիթ վայրկյանում: Սակայն հետագայում նախատեսվում է այն մեծացնել:










