Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով

13:31 • 18.01.13

2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով: 2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝
Մինասյան Էդգար- մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ
Հովսեփյան Նարեկ- մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր- ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Ռազմիկ-- ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Սահակյան Ալբերտ-ինֆորմատիկա,12-րդ դասարան, արծաթե մեդալ
Համբարձումյան Կարեն--ինֆորմատիկա,12-րդ դասարան, բրոնզե մեդալ


Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցն արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից սահմանված դիպլոմի:


 

Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով