Sharp-ը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է 9,7 դյույմանոց էկրանների արտադրությունը iPad-ի համար
Ճապոնական Sharp ընկերությունը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է 9,7 դյույմանոց էկրանների արտադրությունը iPad պլանշետների համար, հայտնում է Reuters-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Apple-ը կրճատել է iPhone 5 սմարթֆոնների արտադրությունը՝ պահանջարկի նվազման պատճառով:
Այս ամիս Sharp-ի գործարանի արտադրության ծավալները հասել են նվազագույնի, որն անհրաժեշտ է ընկերության աշխատանքը շարունակելու համար:
Ըստ Macquarie Research-ի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում iPad-ի արտադրությունը կնվազի 40 տոկոսով՝ հասնելով 2012-ի 4-րդ եռամսյակի 13 մլն նմուշի փոխարեն 8 մլն նմուշի:










