Apple-ն աշխատում է iPhone-ի ժամացույցի վրա
Apple ընկերության ինժեներներն աշխատում են «խելացի ժամացույցի» վրա. ԶԼՄ-ներին այդ նմուշը հայտնի է SmartWatch անվանումով: Հնարավոր է` այդ ժամացույցը շուկա դուրս գա արդեն 2013-ին, այս տեսակետն է հայտնում Mashable-ը՝ վկայակոչելով իր ցանցային աղբյուրները:
Այդ նորույթը հնարավոր կլինի «միացնել» iPhone-ին՝ Bluetooth-ին և դրա միջոցով կառավարել սմարթֆոնը: Այսպես` սենսորային էկրանով ժամացույցի միջոցով կրողը կարող է տեքստային հաղորդագրություն ուղարկել, պատասխանել զանգին և նույնիսկ թարմացնել Facebook-ի իր ստատուսը: Ընդ որում՝ բոլոր նշված գործողությունների դեպքում iPhone-ը կարող է գտնվել գրպանում կամ լիցքավորվելիս լինել մոտակայքում:
Չհաստատված տվյալներով SmartWatch-ը 1,5 մատնաչափ էկրան կունենա, ինչպես 6-րդ սերնդի iPod nano խաղարկիչը:
Ըստ աղբյուրի՝ նման մինի սարքերի մեծ պահանջարկ կա:










