Sony-ն վաճառում է ԱՄՆ-ի իր գրասենյակը 1,1 մլրդ դոլարով՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար
Sony Corp.-ն այսօր հայտարարել է, որ վաճառում է Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուում գտնվող գրասենյակը 1,1 մլրդ դոլարով՝ իր ֆինանսական դրությունը բարելավելու համար։ Այն գնում է ամերիկյան անշարժ գույքի ընկերությունների միությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Գործարքը կավարտվի մարտին։ Ընկերությունը կշարունակի օգտագործել վաճառված շենքը, սակայն այժմ վարձակալության պայմաններով։
Համաշխարհային ճանաչում ունեցող Sony Corp.-ն այժմ դժվարություններ ունի կապված հեռուստացույցների և մի շարք այլ էլեկտրոնային տեխնիկայի տեսակների պահանջարկի անկման հետ։
Ընթացիկ ֆինանսական տարում ընկերությունը պատրաստվում է խնայողության նպատակներով աշխատանքից հեռացնել 10 հազար աշխատակցի ամբողջ աշխարհում։ Դա կկազմի երկրագնդի տասնյակ երկրներում ընկերության աշխատակիցների թվաքանակի մոտ 6%-ը։










