CES 2013-ի շրջանականերում ներկայացվել են աշխարհում ամենաբարակ ձեռքի ժամացույցները (լուսանկաներ)
Ամերիկյան Central Standard Timing ընկերությունը CES 2013 տեխնիկայի ցուցահանդեսի շրջանականերում ներկայացրել է հեղափոխական նորույթ՝ CST-01 ժամացույցներ, որոնք աշխարհում ամենաբարակ ձեռքի ժամացույցներն են, հայտնում է LuxPlanet-ը։
CST-01 –ի՝ չժանգոտող պողպատից պատրաստված կորպուսի հաստությունը հավասար է կրեդիտ քարտի հաստությանը՝ 0,8 մմ, իսկ ժամացույցի էկրանն օգտագործում է E-Ink էլեկտրոնային թղթի տեխնոլոգիան։ Նորույթի մարտկոցն ամբողջովին լիցքավորելու համար պահանջվում է 10 րոպե, ինչից հետո ժամացույցը կաշխատի 1 ամիս։
Սակայն միջոցառմանը ներկայացվել են գերբարակ ժամացույցների միայն նախնական օրինակաները, իսկ սերիական արտադրություն սկսելու համար Central Standard Timing-ը համացանցում սկսել է դրամական միջոցներ հավաքելու արշավ։
Ըստ նախնական տվյալների, ժամացույցի գինը կկազմի մոտ 170 դոլար, սակայն նրանք, ովքեր գումար են տրամադրել նախագծի իրականացման համար, կկարողանան նորույթը ձեռք բերել 99 դոլարով։










