iPhone 6-ն օգտատիրոջը մատնահետքերով կճանաչի, իսկ նոր iPad-ը կօգնի նվազեցնել քա՞շը
Ամերիկյան The Huffinghton Post պարբերականը, հաշվի առնելով այն հանգամանքը, թե հասարակության շրջանում որքան մեծ է հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի «հսկաներից» մեկի՝ Apple-ի նկատմամբ, հատուկ էջ է բացել, որտեղ ներկայացվում են համացանցում ընկերության վերաբերյալ շրջանառվող նորությունները։
Պարբերականն ընդգծում է, որ այդ լուրերը դեռևս հաստատված չեն։
The Huffinghton Post-ը, հիմնվելով տարբեր աղբյուրների վրա, նշում է, որ հնարավոր է՝ նոր սերնդի iPhone 6-ն ունենա հեղափոխական՝ օգտատիրոջը մատնահետքերով ճանաչելու գործառույթ, իսկ սպասվելիք նոր iPad-ն էլ ոչ միայն կօգնի զվարճանալ, այլ նաև ազատվել ավելորդ քաշից։
Այս տեղեկությունների իսկությունը պարզելու համար Apple -ի երկրպագուները պետք է զինվեն համբերությամբ և սպասեն ընկերության պաշտոնական հայտարարությանը։










