Renault SA-ն և Dongfeng Motor Group-ը համատեղ ձեռնարկություն կհիմնեն Չինաստանում

13:40 • 21.01.13

Ֆրանսիական ավտոարտադրող Renault SA-ն և Dongfeng Motor Group-ը նախատեսում են 7,2 մլրդ յուան (1,2 մլրդ դոլար) արժողությամբ համատեղ ձեռնարկություն հիմնել Չինաստանում, հայտնում է Корреспондент-ը։

 

Այսպիսով, Renault-ը ցանկանում է բարձրացնել իր վաճառքներն աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային շուկայում։

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, համատեղ ձեռնարկությունը տարեկան կթողարկի 150 հազար ուղևորատար ավտոմեքենա, ներառյալ՝ սպորտային և բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցներ։

 

Ձեռնարկությունը նախատեսվում է կառուցել կենտրոնական Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանում։
Հարկ է նշել, որ Dongfeng Motor-ը մեծությամբ 2-րդ չինական ավտոարտադրողն է՝ ըստ արտադրության ծավալների և վաճառքների՝ SAIC Motor Corp.-ից հետո։

 

Իր հերթին Renault-ն ավտոմեքենա արտադրող համաշխարհային առաջատարներից է, որը չունի գործարան Չինաստանում։
 

Renault SA-ն և Dongfeng Motor Group-ը համատեղ ձեռնարկություն կհիմնեն Չինաստանում