10 տարուց համակարգչային վիրուսները թույլ կտան ֆիզիկական վնասներ հասցնել. Կասպերսկի
Համացանցի միջոցով պատերազմը կդառնա ավանդական զինված հակամարտությունների բաղադրիչ մասը. գրում է Polit.ru-ն՝ ներկայացնելով հայտնի հակավիրուսի ստեղծող ռուսաստանցի Եվգենի Կասպերսկու տեսակետները:
Ըստ Կասպերսկու՝ 10 տարուց համակարգչային վիրուսները թույլ կտան ֆիզիկական վնասներ հասցնել տարբեր սարքերի: Կասպերսին սա պատկերավոր բացատրել է հետևյալ օրինակներով. համակարգչային ցանցի ելք ունեցող ամերիկյան բանտերում կալանավորները կարող են սմարթֆոնի միջոցով բացել բանտի դռները:
Նա այս տեսակետն արտահայտել է Մյունխենում անցկացվող DLD13 նորարարությունների գիտաժողովին:
Համակարգչային մասնագետը նշել է, որ կիբեռհանցագործների ծրագրերն ավելի ու ավելի են կատարելագործվում, և այժմ մատչելի են բոլորին, այդ թվում՝ ահաբեկիչներին: Ըստ Կասպերսկու՝ հետագայում պատերազմները ևս համակարգիչների միջոցով են վարվելու, և նրանց հասցրած վնասը անկանխատեսելի հետևանքներ է ունենալու:
Նա կանխատեսել է, որ «զենքի՝ ձայն հանելուց առաջ վնասվելու են էլեկտրա և ջրամատակարարման համակարգերը»:
Կասպերսկին խոստովանել է, որ ինքը վախեցած է համաշխարհային կիբեռաղետից և աշխարհի երկրներին կոչ է արել համագործակցել՝ աշխարհի վերջից խուսափելու համար:










