ԱՄՆ-ը փորձարկել է թռչող ռազմական երթուղղիչը

20:09 • 21.01.13

ԱՄՆ օդուժը 2013թ. հունվարին թռչող երթուղղիչի (ռոութեր) փորձարկումներ է իրականացրել: Սարքը ամրանում է օդանավին և կապ է ապահովում ցամաքային ստորաբաժանումների հետ, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով ԱՄՆ ՌՕՈւ-ի մամուլի հաղորդագրությանը:


Ցամաքային ստորաբաժանումների համագործակցության ապահովման համար կիրառվում է ROVER-5 (Remotely Operated Video Enhanced Receiver-5) ընդունող-հեռարձակիչը:


Դյուրակիր սարքը, որը չափերով մոտ է iPad-mini պլանշետին,  ունի սենսորային էկրան և վիդեոհեռարձակման հնարավորություն:


ROVER-5-ի օգնությամբ, օրինակ, ստորաբաժանման հրամանատարը կարող է ուղիղ եթերում տվյալներ ստանալ առաջապահ հետախույզներից: Միևնույն ժամանակ, սովորական կապի միջոցների` ռացիաների ու արբանյակների օգտագործման կարիքն այլևս չկա:


Սակայն, ինչպես նշվում է, իրար հետ անխափան կապի ապահովման համար գետնի վրա զինվորականները պետք է երթուղղիչը կրող օդանավի ուղիղ տեսանելիության գոտում լինեն:


Թռչող երթուղղիչի փորձարկումների համար կիրառվել են B-1B ռմբակոծիչներ, A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռներ, ինչպես նաև F-16 Fighting Falcon և F-15E Strike Eagle կործանիչներ:

 

Մարտական իրավիճակում երթուղղիչը կօգտագործվի արդեն 2014թ.:

 

ԱՄՆ-ը փորձարկել է թռչող ռազմական երթուղղիչը