Հայտնի է պատմության ընթացքում ամենավաճառվող բջջային հեռախոսը

10:52 • 21.01.13

Արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների հրապարակած վիճակագրության համաձայն՝ բջջային հեռախոսների շուկայի գոյության ողջ ընթացքում ամենավաճառվող հեռախոսը հանդիսանում է Nokia 1100 մոդելը, որն արտադրվել է 2003թ., հայտնում է Обозреватель-ը։

 

Չնայած հնարավորությունների բացակայությանը, որոնք այսօր առաջարկում են առաջատար արտադրողները, այս հեռախոսների վաճառքի ընդհանուր թիվն ավելի քան 250 մլն է։


2-րդ և 3-րդ տեղում նույնպես Nokia հեռախոսներն են՝ 3210 և 3310 մոդելները։


4-րդ տեղը զբաղեցրել է iPhone-ը. շուկայի պատմության ընթացքում վաճառվել է ավելի քան 100 մլն հեռախոս։

Լավագույն հնգյակը եզրափակել է Motorola RAZR մոդելը, որը շատ հայտնի էր 2009թ.։
 

Հայտնի է պատմության ընթացքում ամենավաճառվող բջջային հեռախոսը