Ինքնաթիռները կհամալրվեն ուլտրաձայնային սարքերով՝ թռչուններին վախեցնելու համար
Լուիզիանա նահանգում մշակում են թռիչքների ապահովության նորարարական համակարգեր: Որպեսզի թռչունները չհայտնվեն ինքնաթիռների տուրբինների մեջ, առաջարկվում է օդանավերը զինել ուլտրաձայնային սարքերով: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Սարքերի կողմից արձակվող ցածր հաճախանության ձայները թռչուններին չեն թույլատրի մոտենալ ինքնաթիռներին: Դրա հետ մեկտեղ ձայնը ուղևորներին անհանգստություն չի պատճառի: Ինքնաթիռները դրսից համալրված կլինեն ինֆրակարմիր ցուցիչներով, որոնք պետք է տեղեկացնեն թռչունների մոտենալու մասին, որից հետո սարքերը սկսելու են ուլտրաձայներ արձակել: Համակարգnարդեն փորձարկվել է, և այն լավ արդյունք է ցույց տվել:
Թռչունները մեծ վտանգ են ներկայացնում ինքնաթիռների թռիչքների համար: Նրանց մեղքով պարբերաբար հարկադրված վայրէջքներ և անկումներ են գրանցվում:
Ակնկալվում է, որ Technology International-ի նորամուծությունը վաճառքի կհանվի 2 տարուց ոչ շուտ: Կազմակերպության գլխավոր տնօրեն Աբդո Հուսսեյնը նշել է, որ համակարգը կարող է օգտագործվել նաև քաղաքային պայմաններում՝ աղավնիների դեմ պայքարելու համար:










