Խանդը գլխուղեղի հիվանդություն է. գիտնականներ

00:13 • 22.01.13

Պիզայի համալսարանի մասնագետները պարզել են խանդի առաջացման բնույթը: Ըստ նրանց՝ այս զգացումը հիմնականում ունենում են ամաչկոտ և կասկածամիտ մարդիկ, որոնք փոքր տարիքում տարել են խորը վիրավորանքներ կամ ստորացումներ: Սակայն խանդել կարող են նաև հաջողված մարդիկ, որոնց մասին չես կարող ասել, որ նրանք ունեն ինքնավստահության պակաս: Այս մասին հայտնում է Утро.ru կայքը:


Իտալացի մասնագետները հայտնաբերել են գլխուղեղի հատուկ մի մաս, որի պատճառով յուրաքանչյուր մարդ կարող է վերածվել խանդոտ խելագարի: Հետազոտողները հետևել են այն հիվանդներին, որոնք տառապում էին շիզոֆրենիայով, ալկոհոլիզմով և Պարկինսոնի հիվանդությամբ:


Գիտնականները կարծում են, որ խանդը կարելի է դասել պաթոլոգիական հիվանդությունների շարքին: Դրա համար այն պետք է հայտնաբերել և բուժել նախնական փուլերում: Ըստ գիտնակաների՝ կա խանդի 5 տեսակ` դեպրեսիոն, պարանոիդային, մանյակալ, բաժանման վախ և հիպերտրոֆիրացված: Նրանց կարծիքով՝ այս հիվանդությունը պետք է բուժել դեղահաբերով:
 

Խանդը գլխուղեղի հիվանդություն է. գիտնականներ