Ճապոնիան 6 հետախուզական արբանյակ կուղարկի տիեզերք
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել առաջիկա 5 տարիների ընթացքում 6 հետախուզական արբանյակներ տիեզերք ուղարկելու մասին. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Այդ արբանյակները կունենան օպտիկական և ռադարային հնարավորություններ, ինչը հնարավորություն կտա ստանալ նկարներ և այլ տեղեկատվություն՝ աշխարհի ցանկացած կետի մասին։
Առաջին նման սարքը տիեզերք կուղարկվի այս ամսվա վերջում։
Այս պահին Տոկիոն արդեն ունի 4 հետախուզական արբանյակներ, որով հիմնականում հետևում է Չինաստանին։
Ճապոնիայի կառավարությունը, սակայն, կարծում է, որ իրենց տիեզերական հնարավորությունները դեռ բավարար չեն։ Մասնավորապես, նրանք այդ ոլորտում դեռ ապավինում են ԱՄՆ-ին։
Պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի՝ տիեզերքից արված լուսանկարները ճապոնականներից տարբերվում են ճշգրտությամբ և պարզությամբ։










