ԱՄՆ-ն նավատորմի համար նոր ստորջրյա ռոբոտացված պահեստարաններ է ստեղծում

20:50 • 22.01.13

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգվելով, թե ինչպես պատերազմական իրավիճակներում և ծովային բազաներից մեծ հեռավորության վրա ապահովել նավատորմի տեխնիկական և նյութական աջակցությունը, եկել է մի պարզ եզրահանգման. պարզապես պետք է այդ ամենը նախապես թաքցնել խորը ջրերի տակ, իսկ անհրաժեշտ պահին դուրս հանել, հաղորդում է slon.ru-ն:


Իսկ ինչպես նախապես իմանալ, թե որտեղ նման պաշարներ կուտակել: Ամերիկացիները որոշել են չկանխագուշակել, այլ պարզապես թաքցնել ամեն տեղ, ու դա հնարավոր է անել:


Մոտավորապես նմանատիպ աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել DARPA-ում, որի ժամանակ որոշում է կայացվել դուրս լողացող ստորջրյա պահեստարանների (Upward Falling Payloads, UFP) ծրագիրը սկսելու վերաբերյալ:


Ըստ էության` զինամթերքով, վառելիքով, պահեստամասերով և այլ կարևոր պաշարներով պահեստը թաքցվում է ծովի հատակին, ռազմավարական կարևոր շրջանում՝ հատուկ պարկուճների մեջ, որոնք կարող են 4-5 կմ ջրի շերտի ճնշմանը դիմանալ:


Այդ սարքերը կոնսերվացված «քնի» ռեժիմում կգտնվեն, քանի դեռ դրանց անհրաժեշտությունը չկա: Իսկ երբ լինի, ռադիոազդանշանով դուրս կլողան:


Նման պահեստարանները հայտնաբերել և թալանելը պարզապես անհնար է: Ամեն դեպքում դա ավելի թանկ ու բարդ կլինի, քան նման պարկուճի պարունակությունն է, եթե, իհարկե, ծովի հատակին միջուկային զենք չեն թաքցնի:
 

ԱՄՆ-ն նավատորմի համար նոր ստորջրյա ռոբոտացված պահեստարաններ է ստեղծում