Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են հնագույն շոկոլադի հետքեր
Գիտանականներին հաջողվել է կակաոյի ալկալոիդների հետքեր հայտնաբերել 8-րդ դարի կերամիկական սպասքում: Աշխատանքը հրատարակվել է Journal of Archaeological Science ամսագրում, իսկ նրա կարճ բովանդակությունը կարելի է գտնել ScienceNow-ում, փոխանցում է Lenta.ru-ն:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները լվացել են կերամիկայից տարաները, որոնք հայտնաբերվել են Յուտա նահանգում գտնվող Կանյոնլենդս ազգային պարկում: Դրանց տարիքը կազմում է մոտ 1200 տարի: Ստացված արդյունքները վերականգնողները հետազոտել են հատուկ նյութերի միջոցով, որի արդյունքում հայտնաբերվել են կոֆեինի և թեոբրոմինի հետքեր: Վերջիններս ալկալոիդներ են, որոնք հատուկ են կակաոյին: Ըստ գիտնականների՝ Հյուսիսային Ամերիկայի բնակչությունը սկսել է շոկոլադ օգտագործել բավականին վաղ ժամանակներից:
Կակաոն համարվում է տրոպիկական բույս, և որպեսզի այն հայտնվեր ներկայիս Յուտայի նահանգում այն պետք է 1000-ավոր կիլոմետրերի հասնող ճանապարհ անցներ: Եթե հեղինակների ենթադրությունները ճիշտ են, ապա դա փաստում է, որ VIII դարում Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկաներն ունեին զարգացած առևտրային հարաբերություններ:










