Միջազգային հասարակությունն ավելի շատ վստահում է բիզնեսին, քան իշխանություններին
Միջազգային հասարակությունը ավելի շատ վստահում է բիզնեսին, քան իշխանություններին: Այս մասին փաստում են Edelman կազմակերպության կողմից անցկացված Trust Barometer հետազոտությունները: Միևնույն ժամանակ մարդկանց մոտ ամենաքիչ վստահությունը վայելում են բանկերը և ֆինանսական համակարգերը, մինչդեռ տեխնոլոգիական ընկերությունների և ավտոարտադրողների մասին կարծիքը դրական է: Այս մասին հայտնում է РБК-ն:
Ամբողջ աշխարհում հարցմանը մասնակցել է մոտ 31.000 մարդ, որոնց կեսը կարծում է, որ բիզնեսը արդար կվարվի, մինչդեռ իշխանությունների մասին նման կարծիքը պաշտպանում են հարցվածների 43%-ը: Սակայն հարցվածների միայն 18% է կարծում, որ կազմակերպությունների գլխավոր մենեջերները կհայտնեն դժվար իրավիճակի մասին, իսկ պաշտոնյաների դեպքում այդ ցուցանիշը կազմում է 13%:
«Մենք առաջնորդության ճգնաժամ ենք ապրում»,- ենթադրում է Edelman-ի ղեկավար Ռիչարդ Էդելմանը:
Edelman-ը նշում է, որ բարձրացրել է հասարակական կյանքի տարբեր ոլորտների նկատմամբ վստահության աստիճանը՝ ոչ պետական կազմակերպություններ (63%), բիզնես (58%) և ԶԼՄ-ներ (57%): Այն հասել է վերջին 13 տարիների լավագույն չուցանիշին:
Հետաքրքիր է, որ տնտեսության միակ ճյուղը, որի նկատմամբ վստահությունը չի բարձրացել, բանկերն են: Մարդիկ ամենաշատը հավատում են տեխնոլոգիական հատվածին (77%) և ավտոարտադրողներին (89%):










