Peugeot Citroen-ը մինչև 2016թ. կարտադրի օդով աշխատող մեքենա
Ֆրանսիական մեքենաշինական հսկա Peugeot Citroen ընկերությունը հեղափոխական հայտարարություն է արել՝ նշելով, որ մինչև 2016 թ. կարտադրի օդի հիմքով աշխատող մեքենա, տեղեկացում է Daily Mail-ը։
Ընկերության մասնագետներն ասել են, որ երբ մեքենան իրականություն դառնա, ապա այն կօգնի վարորդներին 80% խնայել վառելիքի գնման համար ծախսվող գումարը։
Այդ մեքենան կգործի սովորական ներքին այրման շարժիչի, հատուկ հիդրավլիկների, ադապտացված փոխանցման տուփի, ինչպես նաև ճնշման տակ գտնվող օդային ցիլինդրների հիման վրա, որոնք իրենց մեջ կկուտակեն և կարձակեն էներգիա։ Դա հնարավորություն կտա, որպեսզի մեքենան աշխատի թե՛ բենզինով, թե՛ օդով և թե՛ այդ 2-ի համադրությամբ։
Այս մեքենաները կօգտագործվեն միայն քաղաքներում և կկարողանան մինչև 43 մղոն ժամ արագություն զարգացնել, սակայն մասնագետները կանխատեսում են, որ մինչ 2020թ. այդ ցուցանիշը կհասնի մինչև 117 մ/ժ-ի։
Օդի հիմքով աշխատող մեքենան իրականություն դարձնելու համար աշխարհի լավագույն գիտնականներն ու ինժեներներն աշխատում են Peugeot-ի՝ Փարիզի հյուսիսում գտնվող հետազոտական և զարգացման կենտրոնում՝ գերգաղտնի պայմաններում։










