Ստեղծվել է ակնոց, որը խափանում է դիմաճանաչումը

21:14 • 23.01.13

Առցանց առանձնության (privacy) խնդիրներով մտահոգ մարդիկ շուտով ևս մեկ միջոց կունենան դա պաշտպանելու համար, գրում է Russia Today-ը՝ ներկայացնելով ճապոնացի գիտնականների նոր հայտնագործությունը՝ ակնոց, որն արգելափակում է դիմաճանաչումը, ընդ որում՝ չազդելով տեսողության վրա:

 

Տոկիոյի ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի մասնագետների ստեղծած ակնոցը թույլ չեն տալիս ինտերնետի որոնողական սարքերին, սոցիալական ցանցերին և այլ ծառայություններին, որոնք դիմաճանաչում են կիրառում, նույնականացնել այն մարդկանց լուսանկարները, որոնք նման ակնոց են կրում:

 

Բանն այն է, որ ակնոցը համալրված է մերձինֆրակարմիր լույսի աղբյուրով, որն աղճատում է կրողի դիմագծերը տեսասարքերի համար:

 

Արդեն կան ընկերություններ, որոնց հետաքրքրել է այս սարքը: Ըստ աղբյուրի՝ սարքը վաճառքում կլինի բավականին խելքին մոտ գնով՝ 1 ԱՄՆ դոլարով:
 

Ստեղծվել է ակնոց, որը խափանում է դիմաճանաչումը