Gangnam Style-ը հարստացրել է YouTube-ը 8 միլիոն դոլարով

16:19 • 23.01.13

YouTube կայքը 8 մլն դոլար է վաստակել հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style տեսահոլովակի շնորհիվ։ Ինչպես հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով AFP գործակալությանը,  այդ մասին այսօր հայտնել է YouTube տեսահոսթինգի սեփականատեր Google ընկերության զարգացման գծով տնօրեն Նիկեշ Արորան։

 

Ընկերության եկամուտներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա պարզաբանել է, որ նման նշանակալից գումար է բերել վիրուսային տեսահոլովակի էջում տեղադրված գովազդը։ Եվ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա. Gangnam Style-ը սահմանել է բոլոր հնարավոր ռեկորդները՝ ըստ դիտումների։


2012թ. դեկտեմբերի 21-ին PSY-ի տեսահոլովակի դիտումների քանակը գերազանցել է մեկ միլիարդը։
 

 

 

Gangnam Style-ը հարստացրել է YouTube-ը 8 միլիոն դոլարով