Մահացու հիվանդ աղջիկն իր վերակենդանացման համար 70.000 դոլար է հավաքել (տեսանյութ)
Միսսուրի քաղաքի Կիմ Սոուզի անունով ուսանողուհին որոշել էր գումար հավաքել իր մարմինը սառեցնելու համար, որպեսզի մարդիկ հետագայում կարողանան նրան կյանքի կոչել: Այս մասին հայտնում է Вести-ն՝ հղում կատարելով Huffington Post-ին:
2011 թվականի մարտին 23-ամյա Կիմ Սոուզին ավարտել էր համալսարանը և պատրաստվում էր աշխատանք փնտրել, երբ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել և նշել էին, որ նրան 2 տարվա կյանք է մնացել: Համարձակ շրջանավարտը սկսել էր միանգամից բուժման ծրագիր անցնել: Սակայն շուտով պարզվել էր, որ բուժումը արդյունք չի տալիս, իսկ Քիմին հատկացված ժամանակը գնալով պակասում է:
Անցյալ տարվա օգոստոսին աղջիկը համացանցում հոգեցունց տեսանյութ էր տեղադրել, որտեղ նա մարդկանց խնդրում էր գումար տրամադրել իրեն՝ սեփական մարմինը սառեցնելու համար: Սոուզին հայտարարել էր, որ նրան արդեն հաջողվել է հավաքել 25,000 դոլար, սակայն այդ ծառայությունը արժե 70,000 դոլար:
Դժբախտ աղջկա խնդրանքին բազմաթիվ մարդիկ էին արձագանքել: Գումարները կայծակի արագությամբ սկսել են փոխանցվել նրա հաշվեհամարին: Արդյունքում, առվազն կես տարվա ընթացքում Քիմը կարողացել է 45.000 դոլար հավաքել և պայմանագիր կնքել կազմակերպության հետ, որը խոստացել է նրան օգնել այդ հարցում:










