Ամերիկայում լաբորատորիաների կապիկները թոշակի կանցնեն
Ազգային առողջապահության ինստիտուտի պատվերով անկացված հետազոտությունները ցույց են տվել,որ պետության հաշվին 700 կապիկ պահելու կարիք չկա, իսկ կենսաբանական և բժշկական փորձերի համար բավական է ունենալ միայն 50 շիմպանզե: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Շիմպանզեների մասնակցությամբ արված լաբորատոր հետազոտությունները հազվադեպ են հիմնարար գիտական հայտնագործությունների հանգեցնում: Բացառություն են կազմում միայն հեպատիտի վիրուսի դեմ օգտագործվող պատվաստանյութերը: Արդյունքում հանձնաժողովը խորհուրդ էր տվել շեշտը դնել այլընտրանքային միջոցների վրա՝ փորձարկման տակ գտնվող կապիկների թիվը 93%-ով կրճատելով:
Բացի այդ նշվում է, որ մարդանման կապիկներին կարելի է օգտագործել, միայն եթե դա կօգնի ազգի առողջությանը, կամ բացակայում են այլընտրանքային տարբերակները կամ կլինի համապատասխան փորձ:
Հետազոտությունները սկսվել են կենդանիների իրավունքները պաշտպանող սենատորների և կազմակերպությունների պահանջով: Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի մարտին: Ներկայում օգտագործվող կենանդանիներից շատերը գտնվում են Տեխասի և ՆյուՄեքսիկոյի լաբորատորիաներում:










