Apple-ի ռեկորդը չի արդարացրել ներդրողների սպասումները
Կապիտալիզացիայի առումով աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ ամերիկյան Apple-ը, ներկայացրել է 2012թ. վերջին եռամսյակի հաշվետվությունը (ընկերության կորպորատիվ օրացույցում այն 2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն է), հայտնում է Вести-ն։
Չնայած եկամտի և վաճառքի ծավալների արձանագրած տվյալներին, որոնց կնախանձեր ցանկացած ընկերություն, ներդրողները Apple-ի ֆինանսական ցուցանիշերը բացասական են գնահատել, ինչի հետևանքով iPhone, iPad և Mac արտադրողի բաժնետոմսերն ընկել են 10%-ով։
Ընկերության շահույթը՝ 54,5 մլրդ դոլար, ու մաքուր եկամուտը՝ 13,1 մլրդ դոլար, վերջին 3 ամիսների ընթացքում ռեկորդային են ճանաչվել։ Ինչպես նշվում է Apple-ի մամուլի հաղորդագրության մեջ, այսքան գումար ընկերությունը դեռևս երբերք չի աշխատել։ Անցած 3 ամիսների ընթացքում Apple-ը վաճառել է տարբեր մոդելների 47,8 մլն հատ iPhone և 22,9 մլն հատ iPad։










