BMW-ն ու Toyota-ն կաշխատեն նոր սպորտային մեքենայի ստեղծման ուղղությամբ

15:24 • 24.01.13

Գերմանական BMW Group-ն ու ճապոնական Toyota Motor Corporation-ը (TMC) ստորագրել են երկարաժամկետ համագործակցության ընդլայնման և աշխատանքների զարգացման վերաբերյալ համաձայնագիր, հայտնում է РБК-ն։

 

Կոնցեռնները կմշակեն վառելիքային տարրեր և մեքենաների կշռի նվազման տեխնոլոգիաներ, բացի այդ, BMW-ն ու Toyota-ն կաշխատեն նոր սպորտային մեքենայի ստեղծման ուղղությամբ։


Նշենք, որ հունիսին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է երկարաժամկետ համագործակցություն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտում։

 

 

Ընկերությունները կանցկացնեն համատեղ հետազոտություններ հիբրիդային տեխնոլոգիաների ոլորտում։ Էկոլոգիական տեխնոլոգիաները Toyota-ի ուժեղ կողմն են, երբ BMW-ն հայտնի է իր սպորտային մեքենաներով։
 

BMW-ն ու Toyota-ն կաշխատեն նոր սպորտային մեքենայի ստեղծման ուղղությամբ