Մեծ Բրիտանիայում հիվանդի համար քիթ կաճեցնեն նրա իսկ ձեռքի վրա

16:56 • 24.01.13

Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետները սկսել են 56-ամյա հիվանդի համար նոր քիթ աճեցնելու գործընթացը՝ նրա իսկ ձեռքի վրա, հայտնում է globalscience.ru-ն։ 


Իրանցի պրոֆեսոր Ալեքս Սեյֆալիանի խոսքով, ով ղեկավարում է փորձը, նոր օրգանն արտաքինից ոչնչով չի տարբերվի նախորդից, փոխանցում է Daily Mail-ը։

 

56-ամյա բրիտանացին զրկվել է հոտառության օրգանից լուրջ հիվանդության հետևանքով։ Բժիշկները ստիպված էին մաշկի զարգացող քաղցկեղի պատճառով հեռացնել գործարարի քիթը։ Տղամարդը հիմա գրեթե տանից դուրս չի գալիս։


Նրան որոշել է օգնել պրոֆեսոր Սեյֆալիանը, ով հույս ունի, որ ապագայում կկարողանա լաբորատոր պայմաններում աճեցնել դեմքն ամբողջությամբ։ Բժիշկը վստահեցնում է, որ նոր օրգանն ամբողջությամբ կլինի այնպիսին, ինչպիսին հիվանդն ունեցել է ի ծնե։


Վիրահատությունից հետո, բժիշկների խոսքով, ոչ մի սպի չի մնա, կվերականգնվի նաև հոտառությունը։


Եթե հետևյալ փորձը հաջողությամբ ավարտվի, ապա հետագայում բժիշկները կկարողանան լաբորատորիաներում քթեր աճեցնել ավտովթարների զոհերի և պատերազմական գործողություններում ծանր վնասվածքներ ստացած զինվորների համար, հույս է հայտնել Սեյֆալիանը։
 

Մեծ Բրիտանիայում հիվանդի համար քիթ կաճեցնեն նրա իսկ ձեռքի վրա