Gozy վիրուսը ստեղծած ռուսաստանցուն ԱՄՆ-ում 95 տարի ազատազրկում է սպառնում

09:14 • 24.01.13

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը հրապարակել է Gozy վիրուսի երեք ստեղծողների դեմ մեղադրանքը, այդ թվում նաև ազգությամբ ռուս Նիկիտա Կուզմինի, ովքեր բանկային հաշիվներից առևանգել էին միլիոն դոլարներ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով շրջանի դատախազ Պրիտ Բխարարային։


ԱՄՆ-ում ձերբակալված Կուզմինը դեռևս 2011թ. մայիսին ընդունել էր իր մեղքը և համաձայնություն կնքել հետաքննության հետ համագործակցելու վերաբերյալ։


Պատժի առավելագույն ժամկետը, որը նախատեսվում է նրան ներկայացրած մեղադրանքների հիման վրա, կազմում է 95 տարի ազատազրկում։


Նույն գործով հանդես եկող Լատվիայի քաղաքացի Դենիս Կալովսկիսը և Ռումինիայի քաղաքացի Միխայ Պաունեսկին ձերբակալվել են իրենց պետություններում Նյու Յորքի դատախազության հայցի հիման վրա։


Մի շարք վիրուսների շնորհիվ մեղադրայլները վարակել են ավելի քան 40 հազար համակարգիչ, ներառյալ ԱՄՆ-ի ազգային տիեզերական գործակալության (NASA) մոտ 160 համակարգիչ։

 

Gozy վիրուսը ստեղծած ռուսաստանցուն ԱՄՆ-ում 95 տարի ազատազրկում է սպառնում