Ստեղծվել է պոլիմեր, որը լողավազանի ջուրը կարող է գելի վերածել
Հոլանդացի քիմիկոսները բիոպոլիմեր են ստեղծել, որը տաքացնելիս դառնալիորեն գել է դառնում: Գիտնականների աշխատանքը հրապարակված է Nature ամսագրում:
Նման պոլիմերի մեկ կիլոգրամը խառնելով Օլիմպիական լողավազանի ջրին և ջուրը տաքացնելով՝ այն կարելի է րոպեների ընթացքում դոնդողի` գելի վերածել:
Դոնդողաստեղծ նյութի հիմքում պոլիիզոցիանիդից պարույր է, որից գլիկոյային մանրաթելեր են դուրս գալիս: Այդ մանրաթելերը նյութը հիդրոֆիլ են դարձնում, իսկ կենտրոնական պարույրն ապահովում է ստացվող գելի մեխանիկական կայունությունը:
Գելային վիճակի անցումը կատարվում է նույնիսկ շատ նոսրացված լուծույթում: Պոլիմերի առանձին մոլեկուլներ հավաքվում են մոտ 10 նանոմետր տրամագծով կապերում և դրանցից լուծույթում եռաչափ ցանց է ձևավորվում:
Միևնույն ժամանակ նյութը հայտնի բնական դոնդողաստեղծների, ինչպես օրինակ ժելատինը, հակառակ վարք է ցուցաբերում: Այն պնդանում է տաքացնելիս, իսկ սառեցնելիս լուծույթը կրկին հեղուկ վիճակի է անցնում:
Որպես նման գելի կիրառման ասպարեզներից մեկը, գիտնականները նշում են բժշկության մեջ վերքերի մշակումը: Մաշկը, հեղուկ վիճակի այդ գելով մշակվելուց հետո, մարմնի ջերմությամբ կսկսի տաքանալ և պնդանալ, որով կապահովի մաշկի զգայուն հատվածի հուսալի պաշտպանությունը:










