Ծխելու հետևանքով ամերիկուհիների մահացության ցուցանիշն ավելացել է 25 անգամ. հետազոտություն
Այսօր ծխող ամերիկուհիները մահանալու ավելի մեծ հավանականություն ունեն իրենց վնասակար սովորույթի հետևանքով, քան 1960-ականներին. նման պնդում է անում նոր զեկույցը, որը պատրաստել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:
Վաղ տարիքում ծխել սկսելն ու ավելի շատ ծխելը կտրուկ մեծացրել են թոքերի քաղցկեղի ռիսկերը:
Մահացության ցուցանիշով ծխող կանայք գերազանցել են անգամ ծխող տղամարդկանց:
Ուսումնասիրության ժամանակ ԱՄՆ-ում հետազոտվել է ավելի քան 2 մլն կին:
1950-60-ականներին ի հայտ եկավ ծխող կանանց առաջին սերունդը, որոնց քաղցկեղից մահանալու հավանականությունը չծխողների համեմատ ավելի էր 3 անգամ: Իսկ 2000-2010թթ. տվյալներով՝ նույն ցուցանիշն արդեն 25 անգամ է ավելի: Տղամարդիկ այդ ցուցանիշը գրանցել էին 1980-ականներին:
Գիտնականները պարզել են, որ մինչև 30 տարեկանը ծխելը թողնելու դեպքում մարդիկ գրեթե ամբողջովին խուսափում են մահվան վտանգից:










