Apple-ն ընդունել է Samsung-ից ունեցած կախումը.ԶԼՄ-ներ
Ամերիկյան Apple ընկերությունը, ամփոփելով անցած եռամսյակի հաշվետվությունը, անդրադարձել է նաև ընկերության խնդիրներին, որոնցից մեկը Samsung-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով բաղադրիչների մատակարարման պակասն է։
Ինչպես նշում է Взгляд-ը, ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ Apple-ը կանգնել է խնդիրների առաջ, այն պատճառով, որ անցած տարվա օգոստոսին «վիճել է» Samsung-ի հետ, որը մատակարարում էր չիպեր, ֆլեշ հիշողություններ և touch պանելներ։ Մասնագետներն այն կարծիքին են, որ հենց այս բաղադրիչների մատակարարման հարցը, այլ ոչ թե iPhone-ի պահանջարկի նվազումն է անհանգստացնում Apple-ի ղեկավարությանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2012թ. 4-րդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ Apple-ը ռեկորդային ցուցանիշեր է գրանցել, սակայն ընկերությունում կատարվող ներդրումների թիվը զգալի նվազել է։










