Apple-ը պատրաստվում է «խելացի» կոշիկներ արտադրել

14:12 • 25.01.13

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է «խելացի» կոշիկներ արտադրել, որոնք կնախազգուշացնեն իրենց տիրոջը կոշիկների մաշվելու և դրանց  հետ կապված այլ խնդիրների մասին, հայտնում է Daily Mail-ը։

 

Կոշիկների կրունկների մեջ կներդրվեն հատուկ ազդակներ, որոնք էլ, զգալով կոշիկի մաշված լինելը, հատուկ ազդանշան կուղարկեն տիրոջը։ Ենթադրվում է, որ այդ ազդանշանները կլինեն լուսարձակման կամ զնգոցի տեսքով։

 

«Այդ կոշիկները կստեղծվեն կեդերի կամ մարզակոշիկների տեսքով և կապահովեն դրանք կրողի ապահովությունն ու հարմարավետությունը։ Հաճախ պատահում է՝ կոշիկներն իրոք մաշված են, սակայն արտաքուստ դա չի նկատվում։ Արդյունքում, այդ կոշիկները լրջորեն վնասում են ոտքերի առողջությանը»,- նշված է Apple-ի տարածած հաղորդագրության մեջ։
 

Apple-ը պատրաստվում է «խելացի» կոշիկներ արտադրել