Ստեղծվել է տվյալները 10 000 տարի պահելու հնարավորությամբ աննախադեպ եղանակ
Եվրոպական կենսատեղեկատվության ինստիտուտի (ԵԿԻ) գիտնականները ստեղծել են տվյալները ԴՆԹ-ի միջոցով ի պահ տալու նոր եղանակ, որի դեպքում, պատկերավոր ասած, շատ մեծ ծավալի ինֆորմացիա կարելի է պահպանել թեյի բաժակի չափերի կրիչում, հայտնում է Science Daily-ն:
Մասնավորապես հնարավոր է՝ բարձր որակի 100 մլն ժամ կազմող տեսագրությունը պահել «ԴՆԹ բաժակի» մեջ:
Աշխարհում թվային ինֆորմացիայի ծավալները ահռելի են. դրանք գնահատվում են մոտ 3 զեթաբայթ (3000 միլիարդի միլիարդ չափի բայթ),իսկ նոր առաջարկը մարտահրավեր է արխիվներին:
Նշվում է, որ կոշտ սկավառակներ պահելը թանկ է և էլեկտրականություն է պահանջում, իսկ առանց էլեկտրականւթյան՝ նյութերի պահպանման մագնիսական եղանակը տասնամյակների հետ փչացնում է դրանք:
Իսկ այս կերպ ԴՆԹ-ի հատվածների սկզբունքով կոդավորված տեղեկությունը հնարավոր է պահպանել 10 000 տարի:










