Nismo-ի կատարելագործած էլեկտրամոբիլը սերիական կդառնա (լուսանկարներ)

00:11 • 26.01.13

Nissan ընկերության թյունինգ ստորաբաժանում համարվող Nismo ստուդիան պատրաստվում է ավարտին հասցնել էլեկտրամոբիլի կատարելագործումը: Այդ գործը միայն մեկ օրինակով նախատիպի` Nissan Leaf Nismo հեչբեքի ստեղծմամբ չի ավարտվի, հաղորդում է vesti.ru-ն:

 

Դեռ 2011թ. Nismo-ն ստեղծել էր մրցարշավային մի նախատիպ, որը Leaf էլեկտրամոբիլի հիման վրա էր իրականացվել: Այն նոր ածխապլաստիկե իրան է ստացել և 40% քաշի նվազման շնորհիվ կարողանում է 100կմ/ժ արագության հասնել 7 վայրկյանում:

 

Միևնույն ժամանակ էլեկտրամեքենայի հզորությունը նույնն է մնացել, նույնքան որքան ստանդարտ հեչբեքինը`100 ձիաուժ:


Բացի մի փոքր ագրեսիվ արտաքինից, Leaf Nismo-ն կառանձնանա խոշոր անվահեծերով և ներքին հարդարանքի հարմարավետությամբ: Իսկ էլեկտրաշարժիչի հզորությունը չի ավելացվի:


Սկզբնական շրջանում, կատարելագործված էլեկտրական մեքենան կվաճառվի միայն Ճապոնիայում:

 

Nismo-ում նշում են, որ ներքին շուկայում կգնահատեն մեքենայի հաջողությունները և հետո միայն որոշում կկայացնեն նրանով Եվրոպան ու Ամերիկան գրավելու:


 

Nismo-ի կատարելագործած էլեկտրամոբիլը սերիական կդառնա (լուսանկարներ)