Նեանդերթալցու կլոնավորումն անիրագործելի է. գերմանացի գիտնական
Նեանդերթալցու կլոնավորումը, որը հնարավոր են համարում որոշ գիտնականներ, անիրագործելի է, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով գերմանացի գիտնական Սվանտե Պաաբոյին։
Շնորհիվ նրա աշխատանքների՝ կազմվել է «դենիսովների» պատկերը, որոնք Ալթայում հայտնաբերված հնադարյան մարդկանց ներկայացուցիչներն են։
Պաաբոն հայտարարել է, որ տեխնիկապես նեանդերթալցուն կլոնավորելն անհնար է՝ չնայած որ Հարվարդի գիտնականները հակառակն են պնդում։ Գիտությունն ունի տեսական հնարավորություն ստեղծել բջիջ, որը ստացվել է նեանդերթալցու մասունքներից, և լաբորատոր պայմաններում ուսումնասիրել այն։ Այժմ գիտնակններն ունեն հնադարյան մարդու ոսկորը։
Գերմանացի գիտնականը հայտարարել է, որ արհեստականորեն ստեղծված ԴՆԹ-ի հաջորդականության միջոցով կլոնավորելն անհնար է։










