Samsung-ն առաջատար է 2012թ. բջջային հեռախոսների վաճառքի ծավալներով
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն առաջատար է դարձել բջջային հեռախոսների վաճառքի ծավալներով՝ նախորդ տարի իրացնելով ավելի քան 400 մլն սարք, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ընդ որում, ինչպես այսօր հայտնում է «International Data» կորպորացիան, կորեացիները կարողացել են գերազանցել գլխավոր մրցակիցներից մեկին՝ Nokia ընկերությանը։
Նախորդ տարի Samsung-ն իրացրել է 407 մլն բջջային հեռախոս, ներառյալ՝ սմարթֆոններ, ինչը 22.7 %-ով ավելին է 2011թ. ցուցանիշից։ Արդյունքում՝ հարավկորեական ընկերությանը բաժին է հասնում բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի 23.7%-ը։
Երկրորդ տեղը զբաղեցրած Nokia-ն, որը 2011թ. արդյունքներով համաշխարհային առաջատար էր, նախորդ տարի կարողացել է իրացնել 335.6 մլն հեռախոս, ինչը 19.5 %-ով ավելին է 2011թ. վաճառքի ցուցանիշից։
Երրորդ հորիզոնականում հայտնվել է Apple ընկերությունը (136.8 մլն), նրան հաջորդում են չինական ZTE (65 մլն) և հարավկորեական LG ընկերությունները (55.9 մլն)։










