Samsung-ի Music Hub ծառայությունը կմրցակցի iTunes Store-ի և Google Music-ի հետ
Samsung ընկերության փոխնախագահ Թե Ջին Կանը, ով պատասխանատու է կազմակերպության մեդիածառայության համար, հայտարարել է, որ Music Hub ծառայությունը, որը ներկայում աշխատում է միայն Galaxy SIII և Galaxy Note II սմարթֆոնների վրա, հասանելի կդառնա բոլոր այն սարքերի համար, որոնք գործում են Android համակարգով: Այս մասին հայտնում է Известия-ն:
Samsung-ի Music Hub ծառայությունն օգտատերերի երաժշտական գրադարանը համակցում է երաժշտության հոսքային հեռարձակման և նոր երաժշտությունների որոնման համակարգերի հետ: Այն մրցակցում է Spotify, Google Music, Xbox Music և iTunes Music Match ծառայությունների հետ:
Թե Ջին Կանը հայտարարել է, որ Mucis Hub-ը կգործի սմարթֆոնների, պլանշետների, Smart TV համակարգով հեռուստացույցների և Samsung-ի հնարավոր մյուս ապրանքների վրա: Ներկայում Music Hub ծառայությունը հասանելի է միայն 6 երկրներում, սակայն նախատեսվում է, որ 2013-ին նրա աշխարհագրությունը կմեծանա:
Ներկայում Samsung Music Hub-ն արդեն տեղադրվել է Google Play առցանց խանութում, և այն Android համակարգով աշխատող մյուս սարքերի համար հասանելի դարձնելը խնդիր չի ներկայացնի:
Music Hub-ի ներկայիս տարբերակը ստեղծվել է ամերիկյան mSpot կազմակերպության կողմից, որը 2012 թվականի մայիսին գնել էր կորեական հսկան:










