Acer-ի Chromebook-ը՝ որպես Windows 8-ի՝ արդեն կայուն այլընտրանք
ChromeOS-ի վրա հիմնված Acer-ի Chromebook-ը ԱՄՆ-ում Acer-ի ապրանքների խմբաքանակում 5-10 տոկոսն է կազմում, ասել է ընկերության նախագահ Ջիմ Ուոնը Bloomberg-ին: Ընդ որում՝ այն թողարկվել է 2012-ի նոյեմբերին:
Google-ն այնքան էլ հակված չի եղել հայտնել Linux-ի վրա հիմնված օպերացիոն համակարգով սարքի վաճառքի ծավալների մասին: Նույնկերպ, տեղեկատվություն չի տրամադրել Samsung-ը՝ Google-ի համար Chromebook թողարկող մյուս ընկերությունը:
Acer-ն այժմ միայն մեկ Chromebook է առաջարկում՝ միայն WiFi-ով գործող C7 մոդելը, որի արժեքն է 199 դոլար:
Acer-ը ներկայում C7-ը վաճառում է Google Play-ի, Best Buy-ի և TigerDirect.com.-ի միջոցով: Ուոնը ասել է, թե ակնկալում է, որ 5-10% ծավալը «կայուն կմնա՝ երկարաժամկետ հեռանկարով»:
Google-ը Chromebook-երն ու Chromebox-երը ավելի թանկ Windows-ի հիման վրա լափթոփերի այլընտրանք են: Ուոնն, իր հերթին, Windows 8-ը «դեռ չհաջողված» է անվանել:










