Apple-ը կարող է թողարկել 128 գիգաբայթ հիշողություն ունեցող iPhone և iPad
Apple ընկերությունը կարող է iPad-ի և iPhone-ի հետագա մոդելները թողարկել մինչև 128 գիգաբայթ ներքին հիշողության ծավալով, ինչը կրկնակի ավելի է ներկայում iOS սարքերում հիշողության առավելագույն ծավալից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով 9to5mac-ին։
iPad պլանշետային համակարգիչները 2010թ.-ից արտադրվում են 16, 32 և 64 գիգաբայթ հիշողության ծավալով։ iPhone սմարթֆոնն առաջին անգամ 64 գիգաբայթանոց հիշողություն է ձեռք բերել 2011-ին iPhone 4S-ի թողարկումից հետո։
Ներկայում բջջային սարքերի մեծ մասն ունի առավելագույն՝ 64 գիգաբայթ հիշողություն։ Բացառություն են Windows 8 Pro բազայի հիման վրա աշխատող պլանշետները։










