BlackBerry-ն այսօր կներկայացնի 2 նոր սմարթֆոն և BB10 ծրագրային ապահովումը

15:46 • 28.01.13

Կանադական Research in Motion ընկերությունը, փորձելով դիմակայել Apple-ի և Samsung-ի կատաղի մրցակցությանն ու ետ բերել իր նախկին օգտատերերին, այսօր կներկայացնի նոր BB10 ծրագրային ապահովումն ու 2 նոր սմարթֆոն, հայտնում է The Guardian-ը։

 

Ընկերության գործադիր տնօրեն Թորսթեն Հեինսն անձամբ կներկայացնի BB10-ը, ինչպես նաև  հեռախոսները՝ Z10-ն ու X10-ը։ Ըստ նախնական տվյալների՝ Z10-ը կունենա 10.6 սմ երկարությամբ էկրան, երկմիջուկ 1.5GHz պրոցեսոր, Bluetooth և 8 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Իսկ X10-ը կունենա Z10-ին բնորոշ բոլոր հատկանիշերը, միայն թե «թաչսքրինի» փոխարեն կունենա ստեղնաշար։

 

Անցած 2 տարիների ընթացքում միլիոնավոր օգտատերեր հանուն Apple-ի iPhone-ի և Samsung-ի Galaxy-ի հրաժարվել են BlackBerry-ից, ինչի պատճառով Research in Motion-ն ահռելի ֆինանսական կորուստներ է կրել։

 

BlackBerry-ն այսօր կներկայացնի 2 նոր սմարթֆոն և BB10 ծրագրային ապահովումը