Իրանը կապիկ է ուղարկել տիեզերք
Իրանը հաջողությամբ տիեզերք է ուղարկել հրթիռ-ավիակիրը, որում կապիկ է եղել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Agence France Presse գործակալությանը հղումով։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրթիռի արձակումը հաջողությամբ է իրականացվել և սարքը՝ կապիկի հետ, վերադարձել է երկիր։
Հրթիռի հարձակումը նվիրված է եղել Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին։
Այդ նախագիծը նախապատրաստական ծրագրի մի մասն է, որով Իրանը նախատեսում է 5-8 տարվա ընթացքում մարդ ուղարկել տիեզերք։
Այս հրթիռին նախորդող թռիչքներ ևս եղել էին, երբ սեփական արտադրության «Քավոշգար- 3» հրթիռը տիեզերք էր տեղափոխել մկների, կրիաների և ճիճուների։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրթիռը տիեզերք կուղարկվի հուլիսին։










