Samsung-ը 1.7 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր արտադրության զարգացման նպատակով

18:49 • 28.01.13

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Samsung Electronics ընկերությունը նախատեսում է ևս 1.7 մլրդ դոլար ներդնել Չինաստանի Կունշան քաղաքում գտնվող իր արտադրությունում, հայտնում է Корреспондент-ը։

 

Ինչպես հայտնի է դարձել, Samsung-ի նման որոշումը պայմանավորված է ընկերության էլեկտրոնային սարքերի պահանջարկի աճով։


Ընկերության ներդրումները կուղղվեն արտադրության ընդլայնմանը և սարքավորումների գնմանը։ Ներդրվող միջոցների մի մասը Samsung-ը կհատկացնի նույն քաղաքում հետազոտական կենտրոնի ստեղծմանը։

 

2008-2012թթ. ընթացքում Samsung Electro-Mechanics ընկերությունն արդեն Կունշանի իր արտադրությունում ներդրել է 81 մլն դոլար, որը զբաղվում է էլեկտրոնային մասնիկների մշակմամբ և արտադրությամբ։
 

Samsung-ը 1.7 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր արտադրության զարգացման նպատակով