Twitter-ը չի պատրաստվում հեռացնել նոր տեսահավելվածի պոռնոգրաֆիկ բնույթի նյութերը

13:09 • 28.01.13

Twitter սոցկայքի կողմից օրերս ներկայացված նոր տեսահավելվածը՝ Vine-ը, թեև բավական թարմ է, սակայն արդեն հասցրել է մեծ աղմուկ հանել։ Պատճառն այն է, որ տեսահավելվածը լի է պռոնոգրաֆիկ բնույթի տեսանյութերով, որոնք Twitter-ի ղեկավարությունը չի պատրաստվում հեռացնել՝ գրաքննությունից անկախ քաղաքականության պատճառով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսանյութերը Vine-ում տեղադրելու դյուրինությունն ու ծառայությունում սահմանափակումների պակասը բարենպաստ պայմաններ են ստեղծում օգտատերերի համար՝ «կեղտոտ» տեսանյութեր տեղադրելու հարցում։

 

Տեսահավելվածն ընդհանրապես չի արգելում սեռական բնույթի նյութերի տեղադրումը՝ պատճառաբանելով, որ այդկերպ պաշտպանում է իր օգտատերերի ազատության իրավունքը։ Նմանատիպ տեսանյութերի ցուցադրումից առաջ Vine-ում համապատասխան նախազգուշացում է գրվում, ինչից հետո սկսվում է տեսանյութը։


 

Twitter-ը չի պատրաստվում հեռացնել նոր տեսահավելվածի պոռնոգրաֆիկ բնույթի նյութերը